Ոչ պակաս, քան 75 գիտնական կարող է ենթարկված լինել սիբիրյան խոցի հարուցիչների ազդեցությանը հենց լաբորատորիաներում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնին:
Կենտրոնի տվյալներով՝ վարակումը կարող է տեղի ունեցած լինել այն բանի պատճառով, որ սիբիրյան խոցի բակտերիաները տեղափոխվել են նման վտանգավոր հարուցչի հետ աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ չունեցող լաբորատորիա:
Միացյալ Նահանգների առողջապահության նախարարության աշխատակիցները հետաքննում են միջադեպքը: Լաբորատորիայի բոլոր աշխատողներին, որոնց մոտ կարող էր վարակուլ լինել, առաջարկվել է համապատասխան բժշկական օգնություն: