Ամերիկյան Յուտա նահանգի Քոլեջ-Ուրոդ քաղաքում երեքամյա աղջիկը հրացանից պատահաբար սպանել է իր երկուամյա եղբորը։ Այս մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով նահանգի ոստիկանությանը։
Նրանց խոսքերով՝ աղջիկը տանը գտել է հոր հրացանը և կրակել եղբոր վրա։ Երեխան վիրավորվել էր որովայնի հատվածում, և թեև բժիշկների միջամտությանը, նրան փրկել չի հաջողվել։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է երեխան լիցքավորել հրացանը, քանի որ այն եղել է անվտանգ վիճակում։ Առայժմ մեղադրանք առաջադրված չէ։
Ենթադրվում է, որ այս միջադեպը կորակվի որպես դժբախտ պատահար։