տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում 124 ուղևոր տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել սխալ օդանավակայանում

ԱՄՆ-ում 124 ուղևոր տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել սխալ օդանավակայանում

130
0

Southwest_Airlines_Boeing_737-7H4_N231WN

Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության օդանավը, որը տեղափոխում էր 124 ուղևոր, սխալմամբ վայրէջք է կատարել Միսսուրի նահանգի ուրիշ օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Boeing-737-700 օդանավը, որը չվերթ էր կատարում Չիկագոյից Դալաս, պետք է միջանկյալ վայրէջք կատարեր Բրենսոնում, սակայն անհայտ պատճառներով վայրէջք է կատարել Թեյնի շրջանի օդանավակայանում, որը գտնվում է Բրենսոնից 7 կմ հեռավորության վրա։

Ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Անցկացվում է այս միջադեպի հետաքննությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here