The Wall Street Journal հրատարակչության եւ NBC հեռուստաալիքի անցկացրած համատեղ հարցման արդյունքում, Բարաք Օբամային աջակցողների թիվը հունվար-մարտ ժամանակահատվածում 43%-ից իջել է մինչեւ 41%։
Հարցումը ցույց է տվել, որ Օբամայից դժգոհ քաղաքացիների թիվը հասել է իր ռեկորդային ցուցանիշին՝ նրա ամբողջ նախագահական տարիների ընթացքում 54-ից իջնելով 41%։
Հարցվածների 65% -ը պատասխանել են, որ երկիրը գտնվում է սխալ ուղու վրա, իսկ 26%-ը պնդում է հակառակը։
Հարցման մասնակիցների մեկ երրորդը համարում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կլավանա հաջորդ տարվա ընթացքում, այն դեպքում, երբ պատասխանողների 57%-ը համոզված է, որ ԱՄՆ-ը մինչ այժմ գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ։