տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում տեսարժան վայրերը վերաբացվում են

ԱՄՆ-ում տեսարժան վայրերը վերաբացվում են

362
0
statuya_svobody_SShA1ԱՄՆ-ում վերաբացվում են այն տեսարժան վայրերը, որոնք փակվել էին բյուջեի հետ կապված ճգնաժամի պատճառով,- հաղորդում է BBC-ն:

Ազատության արձանը, Մեծ Կանյոնը և այլ հայտնի ամերիկյան հուշարձաններ կվերաբացվեն մասնավորապես Արիզոնա և Նյու Յորք նահանգների բյուջեների միջոցներով:

 

Համաձայն BBC-ի թղթակցի հայտնած տեղեկությունների՝ հնարավոր է , որ ԱՄՆ մյուս նահանգները նույնպես որոշում ընդունեն դաշնային զբոսավայրերը սեփական միջոցներով ֆինանսավորելու մասին:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների հակամարտության հետևանքով առաջացած բյուջետային ճգնաժամի պատճառով երկրում հարյուրհազարավոր պետաշխատողներ, որոնք աշխատավարձ էին ստանում դաշնային բյուջեից, ուղարկվել են չվճարվող արձակուրդի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here