Երեկ ԱՄՆ-ում կայացել է Powerball ազգային վիճակահանության հերթական խաղարկությունը։ Ջեքփոթով շահել է մի տոմս, որը գնվել է Կալիֆոռնիա նահանգի Միլփիթաս քաղաքում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
400 մլն դոլար արժողությամբ ջեքփոթը մեծությամբ 6-րդն է ԱՄՆ-ում խաղարկված վիճակախաղերի արդյունքում։ Շահել են 1, 17, 35, 49, 54 և 34 թվերը, իսկ հաղթելու հավանականությունը կազմել է 1-ի 175-ի։ Հաղթողի անձն առայժմ հայտնի չէ։