ԱՄՆ-ում 250 հազար դոլարով վաճառվել է աշխարհում ամենահայտնի մոդելներից մեկի՝ Fender Stratocaster-ի առաջին էլեկտրոկիթառը։ Այս մասին լրագորղներին է հայտնել կիթառների փրձագետ Ջորջ Գրունը, ով մասնակցել է գործարքի կայացմանը։
1954 թվականին ստեղծված կիթառը նախկինում պատկանել է կիթառների մասնագետ Ռիչարդ Սմիթին։ Գնորդի անունը չի բացահայտվում։ Միայն հայտնի է, որ նա ամերիկացի կոլեկցիոներ է, այլ ոչ թե պրոֆեսիոնալ երաժիշտ։
Ժամանակ առ ժամանակ սեփականատերը խոստացել է այն ցուցադրել Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի երաժշտական գործիքների թանգարանում։