ԱՄՆ-ում մի տղամարդ որոշել է վաճառել այն զուգարանակոնքը, որից օգտվել է Ադոլֆ Հիտլերը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Kohfeldt’s Auto Repair ավտոմեքենաների վերանորոգման սրահի սեփականատեր Գրեգ Քոֆեդը հայտնել է, որ զուգարանը տեղադրել է ավտոսրահի նախկին սեփականատերը, ով այն հայտնաբերել է աղբանոցում: Մինչ այդ, ճենապակյա զուգարանը գտնվել է Հիտլերի սիրած զբոսանավում:
Քոֆելդն ասել է, որ դա հեշտ որոշում չէ, սակայն, եթե լավ գին առաջարկեն, ինքը պատրաստ է վաճառել պատմական այդ իրը: