The Daily Mail-ի հաղորդմամբ, ամերիկյան Ինդիանա նահանգում տեղադրվել է «Սուրբ Ծննդյան պատմություն» ֆիլմի հերոսներից մեկին նվիրված արձան:
Արձանը պատկերում է այն տեսարանը, երբ ֆիլմի հերոս Ֆլիկը, գրազ գալով իր համադասարանցիների հետ, լեզվով դիպչում և կպնում է սյանը:
Արձանի տեղադրման վայրը պատահական չէ, քանի որ ֆիլմի սցենարի հեղինակ, գրող Ժան Շեպարդը մեծացել է Համոնդ քաղաքում:
Արձանը ստեղծվել է քանդակագործ Օսկար Լեոնի և Warner Bros. Consumer Products ընկերության ջանքերով: Արձանի ստեղծման և տեղադրման հետ կապված ծախսերը մոտ 40 հազար դոլար են կազմել։