ԱՄՆ-ում Վաշինգտոն նահանգում առաջացած մեծածավալ սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 24-ի: Սակայն անհայտ կորածների թիվը զգալի կրճատվել է` 176-ից հասնելով 90-ի:
նահանգի փրկարարարական ուժերի ղեկավարը հայտնել է, որ ևս 35-իդեպքում վստահություն չկա, թե արդյոք նրանք անհայտ կորած են, թե ոչ: Հաստատված 24 զոհերից 8-ի մարմինները դուրս են բերվել հողի տակից:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրեևներից հետո Վաշինգտոն նահանգում մարտի 22-ին առաջացել են հեղեղումներ, ավերվել է մոտ 30 տուն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս շրջանն աղետի գոտի է հայտարարել: