ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում դժբախտ դեպք է գրանցվել: Չորսամյա աղջիկը խաղալիս պատահմամբ սպանել է եղբորը՝ նրա վրա հրացանից կրակելով, հաղորդում է CNN-ը:
Դեպքի պահին տանը գտնվել են երեք երեխաներ, որոնցից ամենամեծը հինգ տարեկան է եղել: Տանը գտնվող միակ մեծահասակը երեխաների ազգականն անգամ չի եղել, հաղորդում է РИА Новости-ն:
Ոստիկանության տվյալներով՝ խաղալու ընթացքում աղջիկը տանը հրացան է գտել, ուղղել այն հասակակից եղբոր վրա և կրակ բացել: Տղան մահացել է ստացած վնասվածքներից: