ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը որոշում է կայացրել թույլատրել ուղևորներին թռիչքի ժամանակ տեխնիկա օգտագործել,- հաղորդում է Associated Press-ը: Այս փոփոխությունը թույլ կտա ուղևորներին օդանավում կարդալ, աշխատել, առցանց խաղեր խաղալ, ֆիլմեր դիտել կամ երաժշտություն լսել:
Նշվում է, որ հեռախոսային զանգերը շարունակում են մնալ արգելքի տակ: