տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը կոչ է արել օգնել Ուկրաինային

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը կոչ է արել օգնել Ուկրաինային

87
0

0001_6d442bee_4d53ef15_a9c5_7f84a626

Ուկրաինան արժանի է միջազգային աջակցության: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Մոցիկի The Washington Post-ում տպագրված հոդվածում: Դիվանագետի խոսքերով` Ուկրաինայի արևելյան շրջաններում Մոսկվան գործում է նույն կերպ, ինչ Ղրիմում:

«Աշխարհը պետք է տեսնի ճշմարտությունը: Ապացույցերն ամենուր են»,- գրում է Մոցիկը` մեկնաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները: Դեսպանը նաև պնդում է, որ արևելյան շրջանների բնակիչները «վախենում են կանաչ համազգեստով օտարերկրացիներից, ովքեր քանդում են նրանց ամենօրյա կյանքը»: Դիվանագետը նշում է, որ «այդ ուժերի դեմն առնելու և ժողովրդին պաշտպանելը Ուկրաինայի կառավարության անմիջական պարտականությունն է»: Նման իրավիճակում Կիևը հույս ունի ստանալ միջազգային աջակցություն, նշում է Մոցիկը: