ԱՄՆ-ի Ֆլորիդա և Մեն նահանգները կապող մայրուղու վրա շուռ է եկել մեղուներ տեղափոխող բեռնատար: Ինչպես տեղեկացնում է FoxNews-ը, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և ընկել կողքի վրա: Մեքենայում գտնվող բոլոր փեթակների մեղուները հայտնվել են ազատության մեջ:
Վարորդն ու երկու ուղևորները հայտնվել են հիվանդանոցում: Նրանցից յուրաքանչյուրին կծել է 50-100 մեղու: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը, հաղորդվում է, որ տուժել են վթարից ոչ հետու գտնվող մի քանի մարդ: Դեպքի վայր են ժամանել մեղվապահներ, որոնք ջրով փորձել են հանգստացնել մեքենայի մոտ հավաքված մեղուներին: