ԱՄՆ-ում երկուշաբթի օրը չափազանց ցրտի պատճառով մոտ 3 հազար թռիչք է հետաձգվել, հաղորդում է CNN-ը:
Հաղորդվում է, որ Նյու-Յորքում գիշերը ջերմաստիճանը ընկել է մինչև -17 աստիճան, իսկ օրվա ընթացքում կարող է հասնել մինչև -21 աստիճանի: Իսկ Չիկագոյում գրանցվել է -31, իսկ առավոտյան՝ -26 աստիճան ցուրտ:
Նշենք, որ ԱՄՆ-ում ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել, իսկ անվերջ տեղացող ձյան պատճառով որոշ նահանգներ մնացել են առանց էլեկտրականության: