տուն Աշխարհ ԱՄՆ-ում մեկ օրում 1973 մարդ է մահացել․ TASS

ԱՄՆ-ում մեկ օրում 1973 մարդ է մահացել․ TASS

192
0

ԱՄՆ-ում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով ռեկորդային թվով մարդ է մահանում: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, ապրիլի 8-ին մահացել է 1973 մարդ:

Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 430 000-ը: Վերջին տվյալների համաձայն՝ ապաքինվել է 23 707 մարդ:

Նախորդ հակառեկորդը գրանցվել էր ապրիլի 7-ին: ԱՄՆ-ում այդ օրը մահացել էր ավելի քան 1700 մարդ: Մինչ այդ ամենաբարձր ցուցանիշով մահացությունը գրանցվել էր ապրիլի 3-ին՝ 1400-ից ավել մարդ: