Այսօր ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի հայտնի տիեզերագնաց Սքոթ Քարփեթները, ով երկրորդն էր ԱՄՆ-ում, ում հաջողվեց թռչել տիեզերք։ Քարփեթները 89 տարեկան էր։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Քարփեթները մահացել է Դենվերի հոսպիսներից մեկում, որտեղ գտնվում էր ուղեղի կաթվածից հետո։ Քարփեթները 1962 թվականին, Ջոն Գլենոնից հետո, Aurora 7 տիեզերանավով 3 պտույտ կատարեց երկրագնդի շուրջ։ Այդ թռիչքն ուղեկցվեց բազմաթիվ տեխնիկական թերություններով։