տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում ձերբակալվել է իր յոթ նորածին երեխաներին սպանած կինը

ԱՄՆ-ում ձերբակալվել է իր յոթ նորածին երեխաներին սպանած կինը

80
0

seven-dead-babies-arrest

Ամերիկյան Յուտա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով մեղադրվում է իր երեխաներին սպանելու մեջ։ Նորածին յոթ երեխաների աճյունները հայտնաբերվել են կնոջ առաձնատան ձեղնահարկում։

39-ամյա Փլեզանթ Գրոուվ Մեգան Հանթսմենը նախկինում ապրել է այդ տանը, ուր հայտնաբերվել էին երեխաների մարմինները։ Դրանք հայտնաբերվել են կիրակի օրը ստվարաթղթե արկղերում պահված վիճակում։ Երեխաները սպանվել են 1996-2006 թվականներին։

Հանթսմենի հարևանները ապշած են, քանի որ նրանց նախկին հարևանը, փաստորեն, յոթ անգամ կարողացել է թաքցնել հղիությունը։ Այդ կնոջ նախկին ամուսինը ոչինչ չի իմացել այս ամենի մասին, և հենց նաև է հայտնաբերել արկղերն ու զանգահարել ոստիկանություն։

Բացի այդ 7 երեխաներից, Հանթսմեններն ունեն երեք դուստր և մեկ որդի, ովքեր ներկայում ապրում են իրենց հոր հետ։