ԱՄՆ-ում նոր սկանդալ է հասունանում՝ կապված Իրաքում ամերիկյան զինվորականների հետ։ Մամուլում հայտնվել են նկարներ, որոնց վրա պատկերված են ամերիկացի ծովային հետևակի զինվորներ, ովքեր այրում են գրոհայինների մարմինը Էլ-Ֆալուջայում։ Դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ամերիկյան զինվորական ղեկավարությունն ուշադիր ուսումնասիրվում է հրապարակված նյութերը։ Լուսանկարները հայտնվել են Time Warner կորպորացիային պատկանող TMZ.com կայքում։ Այս նույն կորպորացիային է պատկանում CNN հեռուստաալիքը։