տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում հնարավոր են համարում Իրանի և վեցյակի միջև մեծ համաձայնագրի ստորագրումը մինչև...

ԱՄՆ-ում հնարավոր են համարում Իրանի և վեցյակի միջև մեծ համաձայնագրի ստորագրումը մինչև հուլիսի 20-ը

76
0

AUSTRIA-IRAN-NUCLEAR-POLITICS-TALKS

ԱՄՆ-ում հնարավոր են համարում, մինչև հուլիսի 20-ը, Իրանի և «վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական փաստաթուղթ ստորագրելը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Վիենայի բանակցություններում ամերիկյան պատվիրակության իր աղբյուրին։

«Շատ էական խնդիրներ առայժմ սեղանի վրա են, սակայն ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հասնել համաձայնության», — ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին ստորագրված համաձայնագրից հետո բանակցությունները շարունակվել են արդեն այս տարվա սկզբին։ Դրանց հերթական փուլը մեկնարկել է երեկ։