տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են F/A-18E/F Super Hornet գերժամանակակից կործանիչներ

ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են F/A-18E/F Super Hornet գերժամանակակից կործանիչներ

88
0

F-18 Super Hornet

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը փորձարկել են F/A-18E/F Super Hornet տիպի արդիականացված կործանիչ ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է Flightglobal-ը: Ինքնաթիռը մշակել են Boeing ավիակոնցեռնի մասնագետները: Այն ստացել է Advanced Super Hornet անվանումը:

Զինվորականները փորձարկումները հաջող են համարում: Ծրագրի ղեկավար Ֆրանկ Մորլին ասել է, որ հաջող փորձարկումները թույլ կտան լրացուցիչ գումարներ ստանալ Սենատից այս ծրագրի համար: Ներկայում Սենատում քննարկվում է այս տիպի ինքնաթիռներ պատվիրելու հարցը: