ԱՄՆ-ում խաղարկվել է ջեք-փոթ, որի հաղթողը կամ հաղթողները պետք է ստանան 400 մլն դոլար:
Mega Millions վիճակախաղի կազմակերպիչները հայտարարել են, որ երեկ կայացած խաղարկության ժամանակ հաղթել է երկու տոմս, որոնք գնվել են Ֆլորիդայում և Մերիլենդում: Մեկական միլիոն դոլար բաժին կհասնի 8 շահողի, որոնց տոմսերում համընկել է 6 թվից 5-ը:
Տեղեկացնենք նաև, որ վերջին ամենամեծ ջեք-փոթն ԱՄՆ-ում խաղարկվել է փետրվարի վերջին, այն կազմել է 425 մլն դոլար: Թեպետ հայտնի է, որ տոմսը գնվել է Կալիֆոռնիայում, սկայն շահողն առայժմ չի ներկայացել: