տուն Աշխարհ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 34 հազարով

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 34 հազարով

229
0

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 34 հազարով, մահացել է ավելի քան 800 մարդ, հայտնում են Ջոնս Հոփկինսի համալսարանից:

Վերջին 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում բժիշկները հաստատել են վարակվածության ևս 34 720 նոր դեպք և 826 մահ:

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոնը, մահացել է ավելի քան 121 հազար մարդ:

Հաղորդվում է, որ ապաքինվել է ավելի քան 647 հազար պացիենտ: