Նոր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք Է արձանագրվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բենիտոյի օկրուգում, ինչի մասին հաղորդվում Է օկրուգի առողջապահության նախարարության տեղեկությունը փոխանցում է armenpress.am-ը:
ABC7 հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 11-ի:
«Նոր կորոնավիրուսով (2019-n-CoV) վարակման երկու դեպք Է հաստատվել Սան Բենիտոյի օկրուգում: Հաստատված դեպքերը կապված են միմյանց հետ. նրանք ամուսիններ են, երկուսն Էլ 57 տարեկան են:
Ամուսինը վերջերս Է ժամանել Ուհանից (Չինաստան), իսկ կինը՝ ոչ:
Այսպիսով, տեղի Է ունեցել վիրուսի փոխանցում մարդուց մարդու»,- ասված Է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: