Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 4 հազարը, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որը հաշվարկներ է անում դաշնային և տեղական վիճակագրության հիման վրա, հայտնում է Ria.ru-ն։
Համաձայն վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 189.6 հազար մարդու, 4079 մարդ մահացել է: ԱՄՆ-ն այս ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է: