տուն Աշխարհ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 90 000-ը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 90 000-ը

237
0

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության ցուցանիշը Միացյալ Նահանգներում հասել է 90 142-ի, վարակակվածներինը՝ 1 509 444-ի: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Միացյալ Նահանգներն առաջատարն է ողջ աշխարհում ինչպես վարակման, այնպես էլ մահվան դեպքերի թվով: Ներկա պահին երկրում ակտիվ վարակակիր է 1 079 730 մարդ, որոնցից 16 248-ի վիճակը ծանր է: Ավելի քան 330 միլիոն բնակչություն ունեցող երկրում մոտ 12 միլիոն թեստավորում է իրականացվել մինչ օրս:

Վարակման դեպքերի առումով ԱՄՆ-ին հաջորդում է Ռուսաստանը (281 752), որն այսօր շրջանցել է Իսպանիային (277 719): Մեծ թվով վարակման դեպքեր են արձանագրվել նաև Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Իրանում: