ԱՄՆ-ում կնոջը տուգանել են մեքենայի ղեկին Google Glass կրելու համար, չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության կողմից մեքենան կանգնեցնելու պահին սարքավորումն անջատված է եղել, գրում է Los Angeles Times-ը:
Սեսիլիա Աբադի անունով կնոջը ոստիկանը կանգնեցրել էր Կալիֆոռնիա նահանգում այն բանից հետո, երբ նկատել էր, որ նա Google Glass է կրում: Կնոջը տուգանել են համաձայն այն հոդվածի, որը արգելում է մեքենա վարելիս օգտվել հեռուստա- և ռադիոազդակի ցանկացած տիպի միջոցներից:
Սեսիլիա Աբադին հայտարարել է, որ թեպետ նա այդ պահին կրելիս է եղել այդ ակնոցը, սակայն այն անջատված են եղել, քանի որ հայտնի է, որ Google Glass-ը մեխանիկորեն անցնում է ոչ ակտիվ ռեժիմի, երբ դադրում է կրողից հրահանգներ ստանալ: Կինը հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել տուգանքը: