Նյու Յորք նահանգի իշխանությունները սկսել են բենզինի պահեստի կառուցման աշխատանքները: Սա ԱՄՆ-ում առաջին նմանօրինակ պահեստն է: Այն նպատակ ունի բենզինի պակասը լրացնել ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսին, օրինակ անցած տարվա «Սենդի» փոթորիկն էր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմի հայտարարությանը:
Պահեստի կառուցման աշխատանքներն սկսվել են շաբաթ օրը: Նախատեսվում է, որ այն կպարունակի մոտ 3 միլիոն գալոն վառելիք՝ նախատեսված ավտոմեքենանի և վթարային անձնակազմի համար:
Պահեստի ստեղծման համար իշխանությունները 10 միլիոն դոլար կծախսեն: