Մինեսոտա նահանգի ղեկավար Ջեսի Վենտուրան հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի պետական պարտքը, որն արդեն հատել է 16 տրլն-ի շեմը, բաժանել յուրաքանչյուր քաղաքացու վրա, այդ թվում նորածինների, ապա յուրաքանչյուրի հաշվով այն կկազմի 51 հազար դոլար։ Այս մասին հաղորդում է Russia Today-ը։
Վենտուրայի կարծիքով՝ իշխանությունները պետք է անեն երկու բան, որպեսզի լուծեն անընդհատ աճող պետական պարտքի հարցը. դադարեցնեն օգնել այլ երկրների և կրճատել ռազմական ծախսերը։ Տեղեկացնենք, որ այս պահին ԱՄՆ-ի ամենամեծ պարտքատերերը Չինաստանն ու Ճապոնիան են։
Հիշեցնենք նաև, որ Վենտուրան պատրաստվում է առաջադրվել 2016 թվականի նախագահական ընտրություններում։