ԱՄՆ-ում Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ տան դիմաց։
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը խռովությունների մեծ ալիք է բարձրացրել։ Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ կոշտ բախումներ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, մասնավորապես՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դենվերում, Հյուսթոնում, Լուիիսվիլում, Ֆենիքսում, Կոլումբուսում եւ Մեմֆիսում:
Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ ոստիկաններից մեկը գետնին էր տապալել Ջորջ Ֆլոյդին և ծնկով սեղմել կոկորդը: Աֆրոամերիկացին շնչահեղձ էր եղել՝ կորցնելով գիտակցությունը, այնուհետև՝ մահացել հիվանդանոցում: Ողբերգական դեպքի մասնակից չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից: Իսկ Ֆլոյդի կոկորդին ծնկած իրավապահի դեմ մեղադրանք է առաջադրվել անզգուշության հետևանքով սպանության գործով: