Ինչպես հայտնում է BBC-ն՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազել է՝ դառնալով 7%: Սա հինգ տարվա մեջ գրանցված լավագույն ցուցանիշն է:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ զբաղվածության նախարարությունը, անցած ամիս 203 հազար նոր աշխատատեղեր են հայտնվել:
Սա կապված է այն հանգամանքի հետ, որ աշխատանքի են վերադարձել բյուջետային ոլորտի աշխատակիցները, ովքեր աշխատանքից զրկվել էին հոկտեմբերին՝ բյուջետային ճգնաժամի պատճառով: