տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում անտառային հրդեհները հասել են մինչև ռազմաբազա

ԱՄՆ-ում անտառային հրդեհները հասել են մինչև ռազմաբազա

369
0

111111111

Հարավային Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհները հասել են նաև «Քեմփ-Փենդլթոն» ռազմաբազա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղական KTLA հեռուստաալիքին։ Հայտնի է, որ հրդեհներին մոտ գտնվող բնակելի շենքերից տարհանվել է 230, հիվանդանոց է տեղափոխվել 30 հոգի։

Հրշեջները տեղեկացնում են, որ հոկտեմբերի 5-ին սկսված հրդեհի տարածմանը նպաստում է ուժեղ քամին։ Այժմ հրդեհը մոլեգնում է մոտ 600 հեկտար տարածքի վրա։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 200 մարդ, ինչպես նաև՝ հատուկ տեխնիկա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here