Ապահովագրական հանցագործությունների ամերիկյան ազգային բյուրոն (NICB) հրապարակել է ԱՄՆ-ում առևանգվող սպորտային մեքենաների թոփ տասնյակը։
Առաջին անգամ ամենաառևանգնվողների թոփ տասնյակը գլխավորում են ԱՄՆ-ում արտադրվող երեք մեքենաները՝ Chevrolet Camaro, Ford Mustang և Dodge Challenger։ Երեք տարվա ընթացքում ԱՄՆ-ում առևանգվել է 3780 մեքենա, իսկ վարկանշային աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած առևանգումները։
Ամենաշատ մեքենաներն առևանգվում են Կալիֆոռնիայում (764), նրան հետևում են Ֆլորիդան(443), Տեխասը(381), Ջորջիան (257) և Միչիգանը (187)։ Այս առումով ամենաքրեածին քաղաքը Լոս Անջելեսն է (291 մեքենա)։
N | Մոդել | Քանակ | ||
---|---|---|---|---|
1 | Chevrolet Camaro | 1509 | ||
2 | Ford Mustang | 980 | ||
3 | Dodge Challenger | 782 | ||
4 | Porsche Panamera | 103 | ||
5 | Audi A5/S5 | 101 | ||
6 | Chevrolet Corvette | 69 | ||
7 | Nissan 370Z | 47 | ||
8 | BMW 6-Series | 45 | ||
9 | Porsche 911 | 24 | ||
10 | Volkswagen Eos | 23 |