ԱՄՆ-ն և Ռուսաստանը այս տարվա հունիս ամսին Ուկրաինայի հարցով գաղտնի բանակցություններ են վարել Ֆինլանդիայում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Վեսա Հաքինենին։
Վերջինս պատմել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն օգնել է ֆիննական Բոյստո կղզում կազմակերպել նման հանդիպում, սակայն հրաժարվել է բացահայտել մանրամասները։ Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը նախօրեին հայտնել է, որ երկրի ղեկավարը ներգրավված չի եղել գաղտնի բանակցություններում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։