ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինված ուժերն այսօր սկսել են ռազածովային զորավարժությունների, որոնք ամենալայնածավալն են վերջին 20 տարիներին: Զորավարժություններին մասնակցում է 14 հազար զինվորական, որոնց թվում են ծովային հետևակայիններ և նավաստիներ: Ռազմական զորավարժությունները սկսվել են Հյուսիսային Կորեայի կողմից երկու բալիստիկ հրթիռ արձակելու հաջորդօրը:
The Korea Times-ը հաղոդում է, որ զորավարժություններ կտևեն 12 օր: Այդ ընթացքում Հարավային Կորեայի 200 հետևակայիններ և 1000 նավաստիներ ԱՄՆ ռազմածովային կորպուսի 7500 զինվորականների հետ միասին իրենց հմտությունները կկատարելագործեն Կորեական թերակղզու հարավ-արևելյան հատվածում:
Զորավարժություններին մասնակցելու են նաև CH-53 տիպի ծանր տրանսպորտային ուղղաթիռներ, Osprey թռչող սարքեր, որոնք իրենց մեջ համադրում են ուղղաթիռի և ինքնաթիռի հնարավորությունները: Բացի այդ, կմասնակցեն նաև ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի 12 դեսանտային նավեր:
1993 թվականից հետո այս երկրները չեն անցկացրել նման լայնածավալ զորավարժություններ: