Թուրքիան և ԱՄՆ-ն համակարծիք են այն հարցում, որ Սիրիայում նախագահ Բաշար Ալ-Ասադի քաղաքական ուժը նվազել է և որ նա պետք է լքի իր պաշտոնը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։ Հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքերով՝ Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը ջանքեր կգործադրի Ժնև-2 կոնֆերանսը կազմակերպելու և Սիրիայի քամիական զենքի պաշարները ոչնչացնելու հարցում։ Քննարկվել են նաև Իրաքին և Կիպրոսին վերաբերող հարցեր։