տուն Լուրեր ԱՄՆ-ն ևս 2.7 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի...

ԱՄՆ-ն ևս 2.7 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

166
0

ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար: 

Ընդհանուր առմամբ վերջին 20 տարիներին ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին, ըստ պետքարտուղարության հաղորդագրության, գերազանցել է 1 միլիարդ 57 միլիոնը, որից շուրջ 106 միլիոն դոլար տրամադրվել է առողջապահության ոլորտի խնդիրներին: