տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն սկսել է մալայզիական օդանավը փնտրել Հնդկական օվկիանոսում

ԱՄՆ-ն սկսել է մալայզիական օդանավը փնտրել Հնդկական օվկիանոսում

124
0

malaysia-airlines-boeing-777

Պենտագոնը ռազմանավ է ուղարկել Հնդկական օվկիանոս, որը կմասնակցի անհետացած մալայզիական ինքնաթիռի որոնման աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է ABC-ն։

«Մենք որոշ տեղեկություններ ունենք, որոնք վկայում են, որ ինքնաթիռն ընկել է Հնդկական օվկիանոս», — տեղեկացրել է հեռուստաալիքը։ Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին ասել էր, որ նոր տեղեկություններից ելնելով՝ որոնման գոտին ընդլայնվել է մինչև Հնդկական օվկիանոս։ Սակայն ամերիկյան կողմը չի մանրմամասնել, թե ինչ տեղեկութոյւնների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ երեկ The Wall Street Journal-ը տեղեկացրել էր, որ մալայզիական ինքնաթիռը ռադարներից անհետանալուց հետո կարող էր օդի մեջ մնալ դեռ 4 ժամ։ Մինչև հիմա որոնողական աշխատանքները ոչ մի արդյունք չեն տվել։