տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն Սիրիայի զինյալ քրդերին ռազմական մատակարարումներ է անում

ԱՄՆ-ն Սիրիայի զինյալ քրդերին ռազմական մատակարարումներ է անում

182
0

Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինուժի ստորաբաժանումները համատեղ ցամաքային պարեկություն են իրականացրել Եփրատ գետից արևելք ընկած սիրիական տարածքում: Ցամաքային այդ պարեկությունը համարվում է վերոհիշյալ տարածքում անվտանգության գոտի հիմնելու թուրք-ամերիկյան ծրագրի փուլային գործողություններից մեկը: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շանլըուրֆա նահանգից զրահամեքենաների շարասյունը հատել է թուրք-սիրիական սահմանը և միացել այնտեղ տեղակայված ամերիկյան պարեկային ուժերին: Այնուհետև միացյալ ուժերը շարժվել են դեպի թուրք-սիրիական սահմանից 25կմ հեռավորության վրա գտնվող Թել Աբյադ քաղաք: Ցամաքային պարեկությանն օժանադակելու համար գործի են դրվել նաև ուղղաթիռներ:

Սեպտեմբերի 4-ին ևս, ըստ թուրքական լրատվամիջոցները, ԱՄՆ-ն 60 բեռնատարով որպես օգնություն Սիրիայի քրդերին ուղարկել է շինարարական տեխնիկա, վառելանյութ, գեներատորներ և այլն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here