ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը կազմակերպության Անվտանգության խորհրդին նամակ է ուղարկել, որում նշվում է Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ Թեհրանի հետ առանց նախապայմանների երկխոսություն սկսելու վերաբերյալ:
Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ փաստաթղթին հղում անելով:
Ինչպես ասվում է նամակում, բանակցությունների նպատակն է «թույլ չտալ իրանական ռեժիմի կողմից միջազգային համայնքի և կայունության համար հետագա սպառնալիքի մեծացումը կամ էսկալացիան»: