ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը, քանի որ դա բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Այս մասին լրագորղներին ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը զրկվել էին ձայնի իրավունքից, երբ երկու տարի առաջ Պաղեստինի՝ այդ միջազգային կազմակերպության անդամ դառնալուց հետո հրաժարվել էին մուծել իրենց անդամավճարները։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մեր առաջնորդությունն այդ կազմակերպությունում կարևոր նշանակություն ունեն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջ է տանում ԱՄՆ շահերը կանանց կրթության, գիտական նոր հետազոտոթւյունների, հանդուրժողականության քարոզման, բնական և մշակութային ժառանգության պաշտպանության, խոսքի և մամուլի ազատության և այլ ոլորտներում», — ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։