տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն պատրաստվում է նոր աջակցություն ցուցաբերել Սիրիայի ապստամբներին․ The New York Times

ԱՄՆ-ն պատրաստվում է նոր աջակցություն ցուցաբերել Սիրիայի ապստամբներին․ The New York Times

122
0

RT_syria_missiles_lpl_130828_16x9_992

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պետք է մեծացնի ճնշումը Ասադի ռեժիմի դեմ՝ վկայում է այն մասին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները էրոզիայի են ենթարկվել։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Նույն աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է աջակցություն հայտնել ընդդիմությանը և թեթևացնել Սիրիայի հումանիտար ծանր իրավիճակը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմը պնդում է, որ այս ծրագրի շրջանակներում չի նախատեսվում զինել ընդդիմությանը, որոնք որոշակի զենք և զինամթերք, ինչպես նաև ԿՀՎ-ի կողմից ուսուցում ստանում են։ Դրա փոխարեն ԱՄՆ-ն հնարավոր է համարում որոշ ապստամբ ուժերի և նրանց ղեկավարներին աշխատավարձեր նշանակելը։ ԱՄՆ-ում համոզված են, որ հնարավոր չէ հասնել քաղաքական կարգավորման, եթե Ասադի դիրքերն ամրապնդվեն։ Այդ պատճառով, ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք պետություններ այլևս չեն առարկում Սաուդյան Արաբիային և պատրաստ են ավելի ժամանակակից զենք մատակարարել ապստամբներին։