ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում կրկին «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի հետ Ուկրաինայում առկա քաղաքական ճգնաժամի պատճառով։
«Միակ բանը, որ պետք չէ անել, դա Ռուսաստանի հետ «սառը պատերազմ» սկսելն է։ Մենք խուսափում ենք ամեն տեսակի բախումից, սակայն հասկացնել ենք տալիս, որ բոլոր երկրները պետք է հարգեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Ռուսաստանն ասել է, որ կանի դա, և մեզ համար չափազանց կարևոր է, որ նրանք կատարեն իրենց խոստումը», — Քերիի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։