տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական ուժ կիրառել Ուկրաինայում

ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական ուժ կիրառել Ուկրաինայում

98
0

Barack Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չեն զորք մտցնել Ուկրաինա և ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծել զենքի միջոցով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք չենք պատրաստվում ռազմական միջամտություն իրականացնել Ուկրաինայում։ Կա այլ ճանապարհ, և ես կարծում եմ, որ նույնիսկ ուկրիանացիներն են խոստովանում, որ Ռուսաստանի հետ մեր ռազմական դիմակայությունը անտեղին կլիներ և օգուտ չէր բերի հենց Ուկրաինային», — ասել է Օբաման՝ նշելով, որ իր երկիրը պատրաստվում է Ռուսաստանի դեմ տնտեսական լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել։