տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն չի իրականացնի համացանցի գլոբալ վերահսկողություն․ The Washington Post

ԱՄՆ-ն չի իրականացնի համացանցի գլոբալ վերահսկողություն․ The Washington Post

93
0

48405289

Միացյալ Նահանգների իշխանությունները հրաժարվել են համացանցի ուղիղ վերահսկողությունից։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ԱՄՆ առևտրի նախարարության պրոֆիլային ստորաբաժնման ղեկավար Լոուրենս Սթրիքլինգին։

Պարբերականի տեղեկություններով՝ համացանցի գլոբալ վերահսկողությունը ՄԱԿ-ին հանձնելը նույնպես բացառված է։ ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ համացանցում վերահսկողություն իրականացնելու համար պետք է ստեղծվի «վերահսկող մարմին», որը պետք է ձեռք բերի ամբողջ աշխարհում շահագրգիռ կողմերի վստահությունը։

Ներկայումս համացանցի մոնիտորինգով զբաղվում է ICANN ընկերությունը, որը դոմեյնային անվանումներ և հասցեներ է տրամադրում համացանցում։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին։