տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն չի ընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքները

ԱՄՆ-ն չի ընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքները

75
0

1364560

ԱՄՆ-ն չի ընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին։

«Հանրաքվեն օրինական լինել չի կարող՝ համաձայն Ուկրաինայի Սահմանադրության, ուստի ԱՄՆ-ն, մեր դաշակիցներն ու գործընկերներն այն չեն ճանաչի», — Քարնիի խոսքերն է մեջբերում Cbsnews.com-ը։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու որոշում է կայացրել։ Բացի այդ, պատգամավորները մարտի 16-ին թերակղզու կարգավիճակը որոշելու նպատակով հանրաքվե են նշանակել։