տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն Ուկրաինայում այլևս քիչ բան կարող է անել․ The Nation

ԱՄՆ-ն Ուկրաինայում այլևս քիչ բան կարող է անել․ The Nation

134
0

27691

Ռուսաստանն ու նրա նախագահը, հնարավոր է, հաղթեցին Ուկրաինայի համար պայքարի այս ռաունդում, և հիմա, երբ պաշտոնական Մոսկվան և Կիևը ստորագրել են համաձայնագրեր, ԱՄՆ-ն այնքան էլ մեծ լծակներ չունի՝ գործընթացի վրա ազդելու համար։ Այս մասին գրում է The Nation-ը։

Սա վատ նորություն է, մասնավորապես, սենատոր ՄըքՔեյնի համար, ով վերջերս այցելել էր Ուկրաինա, ինչպես նաև «բազեների» համար, ովքեր փորձում էին հակառուսական տրամադրություններ առաջացնել ԱՄՆ-ում։ The Nation-ը գրում է, որ գազի գնի նվազումը և 15 մլրդ դոլարի վարկը բավարար էր Յանուկովիչի համար Արևմուտքի և Արևելքի միջև ընտրություն կատարելու համար։ Սակայն Կիևի որոշման վրա ազդել է ոչ միայն Ռուսաստանի շքեղ նվերը, այլ նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ոչ ճկուն դիրքորոշումն Ուկրաինայի վարկավորման հարցում։ Բացի այդ, ԵՄ-ն Ուկրաինային չէր առաջարկում անդամակցություն ԵՄ-ին, այլ մշուշոտ և անորոշ ասոցացում։

The Nation-ը գրում է, որ Ռուսաստանի գործողությունների հետևանքով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին կրճատվել է 25 տոկոսով, իսկ արտադրությունը՝ 30-40 տոկոսով։ Այս ամենը հանգեցրել է Ուկրաինայում առանց այն էլ ծանր տնտեսական վիճակի վատթարացմանը։ Սենատոր ՄըքՔեյնն առաջարկում էր Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառել, սակայն, հենց նա է արդեն հայտարարել, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում քիչ բան կարող է անել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here