տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի` վերջինիցս գնելով կանեփ

ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի` վերջինիցս գնելով կանեփ

160
0

23156

ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայից կանեփ գնելու հնարավորությունը, ինչը թույլ կտա ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ երկրի գյուղատնտեսությանը: Bloomberg գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարար Թոմ Վիլսեքը:

«Մենք քննարկում ենք Ուկրաինայում աճեցված կանեփի սերմերի օգտագործումը ԱՄՆ-ում», — ասել է նախարարը:

Ուկրաինական կանեփում չկան հոգեմետ նյութեր: Այս հումքն օգտագործվում է յուղեր, ներկեր և պլաստմասե իրեր արտադրելու համար: