տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն մտահոգված չէ Ռուսաստանի՝ Ուկրաինայի գազամատակարարումը դադարեցնելու հայտարարություններից

ԱՄՆ-ն մտահոգված չէ Ռուսաստանի՝ Ուկրաինայի գազամատակարարումը դադարեցնելու հայտարարություններից

87
0

cjfafezghmilw-ilenta.rum

Սպիտակ տանը մտահոգված չեն, որ Եվրոպան կարող է գազային խնդիրներ ունենալ, եթե Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվեն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստին։

«Դեռևս չկան տվյալներ, որ այս պահին գազի պակաս է զգացվում», — ասել է Էրնեստը՝ հավելելով, որ մեղմ ձմեռվա շնորհիվ Ուկրաինայում և Եվրոպայում հեղուկ գազի պաշարներն ավելի մեծ են, քան նախկիոնւմ։ Բացի այդ, Էրնեստը խոսել է Ուկրաինային ցուցաբերվող օգնության մասին, որը կօգնի թուլացնել «գազային կախվածությունը» Ռուսաստանից։ Միաժամանակ նա ասել է, որ այդ օգնությունը չի կարող արագ ազդեցություն ունենալ։

Հիշեցնենք, որ երեկ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերն ասել է, որ պարտքերի պատճառով Ուկրաինան կարող է զրկվել գազի առաքումներից։