Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ խնդրել է իր երկրին տրամադրել ռազմական օգնություն, այդ թվում՝ զենք, զինամթերք և հետախուզական տվյալներ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Նույն աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ը մերժել է այդ խնդրանքը, քանի որ չի ցանկացել էլ ավելի սրել լարվածությունը և սադրել Ռուսաստանին։ Ամերիկացիները սահմանափակվել են բանակին զինվորական սնունդ տրամադրելով։ Ամերիկացի մի պաշտոնյա նշել է, որ այս մերժումը չի նշանակում, որ ապագայում Ամերիկան չի օգնելու ուկրաինական բանակին։
Սենատոր Ջոն ՄաքՔեյնը քննադատել է ԱՄՆ նախագահի աշխատակազմին Ուկրաինային մերժելու համար։